Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչ գիտի Կարասինը, որ չգիտենք մենք

Ի՞նչ գիտի Կարասինը, որ չգիտենք մենք
26.06.2015 | 11:00

Բաղրամյան պողոտայում չորրորդ լուսաբացը նույնպես խաղաղ էր և սկսեց տարածքի մաքրությամբ: Նախաձեռնության անդամները պատրաստ են հանդիպել Սերժ Սարգսյանին, եթե նա դեռ նման մտադրություն ունի, բայց պայմանով, որ հանդիպումը ուղիղ եթերում հեռարձակվի՝ սա է վերջին նորությունը:
Երեկ վարչապետն էր որոշել հորդորել Բաղրամյան պողոտան բացել, նրա հորդորը ցուցարարնեը մերժեցին, փոխարենը նրան հրավիրեցին Բաղրամյան պողոտա՝ այնտեղ հիմնավորելու, որ էլեկտրաէներգիայի թանկացումը անշրջելի է:
Ի՞նչ կանի Բրյուսելից վերադարձած ՀՀ նախագահը: Կհամաձայնի՞, որ շաբաթ-կիրակի էլ երիտասարդները շարունակեն երգել-պարել, ֆուտբոլ ու վոլեյբոլ խաղան իր նստավայր տանող ճանապարհին, թե՞ կհանդիպի նրանց: Այս ընթացքում Բաղրամյան պողոտան հաղթականորեն շրջում է համաշխարհային մամուլի էջերում: Ռուսական լրատվամիջոցները զարգացնում են հայկական Մայդանի թեման, եվրոպացիներն ու ամերիկացիներն ասում են՝ մի համոզեք:
Հետաքրքիր հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը: «Մենք ուշադրությամբ հետևում ենք վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Հույս ենք հայտնում, որ այդ ամենը դուրս չի գա օրենքի սահմաններից: Մենք հավատում ենք Հայաստանի ղեկավարության առողջ բանականությանը և խելամտությանը: Մեր տվյալներով՝ կարելի է հուսալ, որ ցուցարարների կողմից բարձրացվող հարցերի վերաբերյալ կարող է ինչ-որ փոխզիջումային որոշում ընդունվել»,- նշել է Կարասինը: Նա չի ասել, թե ի՞նչ տվյալներ են իրեն հայտնի և ու՞մ տվյալներն են: Դատելով Եվգենի Բիբինի Մոսկվայում լինելու փաստից, թերևս «տվյալները» ռուսական դաշտում են: Գուցե իսկապես Կրեմլը որոշել է պարզել՝ ինչպե՞ս են կառավարել ՀԷՑ-երը 2006-2015-ին, որ էլեկտաէներգիայի արդեն չորրորդ թանկացումն է կատարվել, բայց հասել են սնանկացման, երբ ամբողջ աշխարհում ՀԷՑ-երն աշխատում են շահույթով: Եվ՝ ո՞վ է մեղավոր ու ո՞վ պետք է պատասխան տա: Ֆանտաստիկայի ժանրից է, բայց գուցե մայր ընկերությունը՝ փակի՞ դուստր ընկերության ֆինանսական ճեղքվածքը: Փոխարենը՝ ռուսական լրատվամիջոցները փորձում են հակառուսական կոչեր գտնել Հայաստանում և արդեն ռուսներն իրենք են ասում, որ Մայդանաորոնումը Հայաստանում կատարվում է ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ-ի ֆինանսավորմամբ: Ճի՞շտ է դա, թե՞ ոչ՝ իրենց պարզելիքն է: Հայաստանն ունի և փորձում է սոցիալական բողոքով լուծել ամբողջ բնակչությանը վերաբերող սոցիալական խնդիր: Իսկ այդ գործընթացի տևականությունը կարող է հանգեցնել քաղաքականացման: Իվերջո՝ ակնհայտ է, որ պետք է տրվի քաղաքական լուծում, ուստի խնդրի քաղաքականացումը այնքան էլ սարսափելի չէ, որքան ներկայացնում են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ազգային համերաշխության մթնոլորտի ձևավորումը առաջին արդյունքն է, եթե իշխանությունը շարունակի պնդել, որ հոսանքի թանկացումը քննարկման հարց չէ, համերաշխությունը վերածվելու է համերաշխ քաղաքական պայքարի: Իսկ լուծումը եղել և մնում է ՀԷՑ-երի պետականացման և միջազգային մրցույթով վաճառքի հանելու մեջ, պայմանով, որ հերթական գնորդը ռուսական ընկերություն չլինի, կամ օֆշորային դաշտում գործող ռուս գնորդ: Երկրորդ անգամ նույն գետը գուցե մտնում են, բայց անհեթեթ է երկրորդ անգամ նետվել խեղդվելու:

Դիտվել է՝ 1027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ